Այս կայքի գաղտնիության քաղաքականությունը սահմանված է սույն փաստաթղթով, ինչպես նաև Դրույթներով և պայմաններով:

Սույն գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Amaryllis.am-ի ծառայություններից օգտվելիս Ձեր տրամադրած ցանկացած տեղեկության Amaryllis.am-ի կողմից օգտագործման և պաշտպանման կարգը: Amaryllis.am-ն ապահովում է Ձեր գաղտնիության պաշտպանությունը:
Այս կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականության համաձայն կարգով: Amaryllis.am կարող է երբեմն փոփոխել սույն քաղաքականությունը՝ թարմացնելով այս էջը: Պետք է ժամանակ առ ժամանակ այցելել այս էջը՝ ստուգելով՝ արդյոք փոփոխությունները գոհացնում են Ձեզ:

Հավաքվող տեղեկությունները

Մենք կարող ենք հավաքել հետևյալ տեղեկությունները՝

· անունը և ազգանունը,

· կոնտակտային տվյալներ, այդ թվում՝ էլեկտրոնային հասցեն,

· փոստային հասցե, փոստային դասիչ,

· առաքման և վճարային հասցե։

Ինչպես են օգտագործվում հավաքված տեղեկությունները

Նշված տեղեկությունները պահանջվում են Ձեր կարիքները հասկանալու և Ձեզ մատուցվող ծառայության լավագույն որակն ապահովելու համար, ինչպես նաև հետևյալ մասնավոր պատճառներով.

· Ներքին գրանցումների վարում.

· Մենք կարող ենք պարբերաբար նոր պրոդուկտների, հատուկ առաջարկների և մեր կարծիքով Ձեզ հետաքրքրող այլ տեղեկությունների մասին տեղեկատվական նամակներ ուղարկել Ձեր տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին.

· Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք Ձեր տվյալներն օգտագործել նաև շուկայական հետազոտությունների նպատակով էլեկտրոնային փոստի, հեռախոսի, ֆաքսի կամ փոստի միջոցով Ձեզ հետ կապ հաստատելու համար.

· Ձեր տեղեկությունները կարող են օգտագործվել կայքը Ձեր հետաքրքրություններին համապատասխան կարգավորելու նպատակով.

· Մենք կարող ենք տրամադրել Ձեր տեղեկությունները երրորդ կողմ հանդիսացող մեր գործընկերներին՝ մարքեթինգային կամ գովազդային նպատակներով.

· Ձեր տեղեկությունները երբեք չեն վաճառվի:

Անվտանգություն

Մենք պարտավորվում ենք ապահովել Ձեր տեղեկությունների անվտանգությունը: Դրա չթույլատրված հասանելիությունը կամ տարածումը բացառելու նպատակով մենք համադրել ենք համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և մեթոդական ընթացակարգերը՝ առցանց հավաքած տեղեկությունները երաշխավորելու և անվտանգ դարձնելու համար:

Տեղեկանիշերի կիրառությունը

Տեղեկանիշը փոքր ֆայլ է, որը պահանջում է Ձեր թույլտվությունը՝ համակարգչի կոշտ սկավառակում պահպանվելու համար: Ձեր համաձայնությունը ստանալուն պես ֆայլը պահպանվում է, և տեղեկանիշն օգնում է վերլուծելու կայքի անցուդարձը կամ Ձեզ տեղյակ է պահում որոշակի կայք այցելելու մասին: Տեղեկանիշերը կայքերի հավելվածներին թույլ են տալիս անհատական պատասխաններ տրամադրել: Ձեր հետաքրքրությունների մասին տեղեկություններ հավաքելով՝ կայքի հավելվածը կարող է համապատասխանեցնել իր գործառնությունները Ձեր կարիքներին, նախընտրություններին և դժգոհություններին:

Մենք կայքի անցուդարձի գրանցման տեղեկանիշեր ենք օգտագործում, որպեսզի պարզենք, թե որ էջերն են գործածվել: Դրա օգնությամբ կվերլուծվեն կայքում անցուդարձի տվյալները, և կայքը կբարելավվի՝ հարմարեցվելով հաճախորդների կարիքներին: Մենք այս տեղեկատվությունը կօգտագործենք միայն վիճակագրական նպատակներով, որից հետո տվյալները կհեռացվեն համակարգից:

Միևնույն ժամանակ տեղեկանիշերը մեզ թույլ են տալիս Ձեզ ավելի լավ կայք առաջարկել՝ հնարավորություն տալով հետևելու, թե Դուք որ էջերն եք օգտակար համարում կամ ոչ: Տեղեկանիշը մեզ ոչ մի կերպ հասանելի չի դարձնում Ձեր համակարգիչը կամ Ձեր մասին որևէ այլ տեղեկություն՝ բացի նրանցից, որոնք Դուք որոշել եք հայտնել մեզ:

Դուք կարող եք ընտրել՝ ընդունել տեղեկանիշերը, թե մերժել: Կայքային բրաուզերների մեծ մասն ավտոմատ կերպով ընդունում է տեղեկանիշերը, բայց սովորաբար Դուք հնարավորություն կունենաք փոփոխելու Ձեր բրաուզերի կարգավորումները՝ ցանկության դեպքում տեղեկանիշերը մերժելու համար: Այդ դեպքում Դուք կարող եք լիարժեք չօգտվել կայքի բոլոր հնարավորություններից:

Ուրիշ կայքերի հղումներ

Մեր կայքը կարող է հղումներ պարունակել, որոնք Ձեզ թույլ կտան հեշտությամբ Ձեզ հետաքրքրող այլ կայքեր այցելել: Այդուհանդերձ, այդ հղումների միջոցով մեր կայքից Ձեր հեռանալուց հետո խնդրում ենք նկատի առնել, որ մենք որևէ վերահսկողություն չենք իրականացնում մյուս կայքի նկատմամբ: Հետևաբար մենք չենք կարող պատասխանատու լինել այն տեղեկությունների պաշտպանության և գաղտնիության համար, որոնք Դուք հաղորդում եք մյուս կայքերում, և այդ կայքերը չեն ղեկավարվում սույն գաղտնիության քաղաքականությամբ: Դուք պետք է ուշադիր լինեք և ծանոթանաք համապատասխան կայքում կիրառվող գաղտնիության պայմաններին:

Ձեր անձնական տվյալների վերահսկումը

Մենք երրորդ անձանց չենք վաճառելու, չենք տարածելու կամ փոխանցելու Ձեր անձնական ինֆորմացիան՝ բացառությամբ Ձեր թույլտվությունը ստանալու կամ Օրենքով պահանջվող դեպքերի: Մենք կարող ենք Ձեր անձնական ինֆորմացիան օգտագործել մեր կարծիքով Ձեզ հետաքրքրող երրորդ անձանց մասին գովազդային տեղեկություններ ուղարկելու համար, եթե Դուք դրանք ստանալու ցանկություն հայտնեք:

Դուք կարող եք դիմել՝ անձնական ինֆորմացիայի տվյալները ստանալու համար, որոնք մենք պահպանում ենք 1998 թվականի Տվյալների պաշտպանության ակտով սահմանված կարգով:

Եթե Ձեր կարծիքով մեզ մոտ Ձեր մասին պահվող որևէ տվյալ սխալ է կամ թերի, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում մեզ տեղյակ պահել՝ նամակ ուղարկելով info@amaryllis.am էլեկտրոնային հասցեին: Մենք պատշաճ կերպով կշտկենք ցանկացած սխալ տվյալ: